Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Ինչի մասին է վկայում մաշկի գույնը

Ինչի մասին է վկայում մաշկի գույնը

Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը:

 

Մաշկի երանգով է պայմանավորված շատ հիվանդությունների պատճառը: Մաշկի գույնի վրա ազդում են ոչ միայն շոգը, ցուրտը, նաև…

 

  • նյարդային համակարգի աշխատանքի առանձնահատկությունները (օրինակ, նյարդային գերլարծավությունը),

  • տարիքը. մարդու մաշկը դառնում է դեղնա-մոխրագույն այն դեպքում, երբ մաշկի ամենավերին շերտը` էպիդերմիսը, հաստանում է, որովհետև տարիքի հետ մաշկի բջիջներն այնքան էլ արագ չեն թարմացվում,

  • ոչ ճիշտ սնունդը, ծխելը և վատ բնապահպանությունը:

 

Եթե զգում եք, որ ձեր մաշկի գույնն առանց պատճառի փոխվել է,  և դա երկար ժամանակ է տևում, ուրեմն ժամանակն է դիմել բժշկի:

 

Եթե մաշկը դեղնել է


Ուշադրություն դարձրեք լյարդին: Դեղնության պատճառները շատ են. հեպատիտ, լեղաքարային հիվանդություն, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի աշխատանքի խանգարում, նաև արյան հիվանդություններ: Մաշկին դեղին գույն է հաղորդում բիլիռուբին կոչվող պիգմենտը: Այն լյարդում առաջանում է հեմոգլոբինի էրիթրոցիտների քայքայման դեպքում: Եթե բիլիռուբինը, օրգանիզմից դուր գալու փոխարեն, ընկնում է արյան մեջ կամ մնում հյուսվածքներում, ապա մաշկի գույնը կարող է դառնալ դեղին կամ նարնջագույն:

 

Եթե մաշկի գույնը մգացել է


Ուշադրություն դարձրեք երիկամներին և մակերիկամներին

 

Մաշկի մուգ կամ, նույնիսկ սև գույնը երիկամների հիվանդության  կամ միզապարկի ինֆեկցված ախտահարման ամենահավանական պատճառն է: Հարկ է անպայման այցելել ուրոլոգին:

 

Եթե մաշկը սպիտակել է


Ուշադրություն դարձրեք  արյան բաղադրության, նյութափոխանակության, մարսողական, սիրտ-անոթային համակարգերի, թոքերի և  վահանագեղձի աշխատանքին:

 

Զննելով չափից ավելի գունատ պացիենտին, բժիշկը կարող է ախտորոշել  անեմիա` հեմոգլոբինի (երկաթի)  անբավարարություն, մարսողության կամ նյութափոխանակության խանգարում, ինչն էլ խոչընդոտում է երկաթի յուրացմանը:

 

Գունատությունը կարող է առաջանալ նաև մաշկի վատ արյունամատակարարումից: Դրա պատճառները մի քանիսն են.

 

  • զարկերակային արյան ցածր ճնշում,

  • թոքերի հիվանդություն,

  • վահանագեղձի հորմոնների անբավարարություն,

  • սրտի հետ կապված խնդիրներ (սրտամկանի բորբոքում, աորտայի ստենոզ, ինֆարկտի կամ ինսուլտի սպառնալիք):

 

Մաշկի կարող է գունատվել նաև ցրտից, վախից, ցավից, նաև այտուցներից:

 

Եթե մաշկը կապտավուն է դարձել


Ուշադրություն դարձրեք սիրտ-անոթային, շնչառական համակարգերին

Անհապաղ պետք է դիմել սրտաբանին: Այդ գույնը վկայում է արյան մեջ թթվածնի անբավարարության մասին: Եվ սիրտ-անոթային ու շնչառական համակարգերի նորմալ աշխատանքի մասին խոսելն ավելորդ է:

 

Ախտորոշումը կարող է տարբեր կերպ լինել. և արյունամատակարարման հետևանքով սրտի արատ, և պնևմոտորաքս՞՞՞՞, և թոքերի էմֆիզեմա (թոքափքանք), և տրոմբոէմբոլիա:

 

Եթե մաշկը կարմրել է


Ուշադրություն դարձրեք արյան, սիրտ-անոթային համակարգի, մարմնի ջերմաստիճանի, ուժեղ ազդեցության վտանգավոր նյութերի (որոնք օգտագործվել են կենցաղում) վրա:

 

Եթե ամբողջ դեմքն է կարմրել.


  • բացառված չէ, որ ձեզ մոտ, որևէ ինֆեկցիոն հիվանդության հետևանքով մարմնի ջերմաստիճանն է բարձրացել,

  • հնարավոր է ատրոպինով, ալկոհոլով կամ ացետոնով թունավորում,

  • հարկ է ստուգել սիրտ-անոթային համակարգը և արյան հետազոտություն անցնել: Դեմքի կարմրությունը կարող է կապված լինել արյան մեջ էրիթրոցիտների քանակի պաթոլոգիական ավելացման , արյան ճնշման բարձրացման կամ սրտի աշխատանքի խանգարման հետ:

 

Եթե մաշկը մոխրագույն է դարձել


Ուշադրություն դարձրեք մարսողությանը


Հողա-մոխրագույն երանգը սովորաբար պայմանավորված է ստամոքսաղիքային ուղու խնդիրներով: Դա կարող է լինել և գաստրիտ, և փորկապություն,  նույնիսկ ոչ ճիշտ սնունդն է անդրադառնում  մաշկի գույնի վրա: Խորհրդակցեք գաստրոէնթերոլոգի հետ, հետագայում բարդություններից խուսափելու համար:

 

Եթե մարսողության հետ կապված ամեն ինչ նորմալ է, նշանակում է մաշկի գույնի վրա ազդում են սթրեսներն ու ծխելը: Դա հանգեցնում է արյունատար անոթների նեղացման,  նշանակալիորեն նվազեցնելով մաշկին թթվածնի մատակարարումը:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10 (548) 17.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ